Երիտասարդ, սակայն բավական լայն ճանաչում գտած երգչուհի Մալենան ասես այնքան էլ պասիվ արտիստներից չէ, ով մշտապես շարունակում է իր հետաքրքիր նոր աշխատանքներով կրկին անգամ գրավել հետևորդների ուշադրությունը։

Ինչպես արդեն նշել ենք, նա այն երիտասարդ արտիստներից մեկն է, ով կարողացավ իր փոքր տարիքին գրանցել նաև միջազգային հաղթանակ, որն էլ եղավ Եվրատեսիլ ամենամյա միջազգային մրցույթում նրա գրանցած հաղթանակը։

Թերևս հենց այդ ամենից հետո էլ կարծես թե հաջողությունը սկսեց ողջունել երգչուհուն, ով ի դեպ հայ լսարանի կողմից ևս բավական մեծ պահանջարկ սկսեց վայելել։

Այս անգամ երգչուհին ներկայացել է կրկին նոր պրեմիերայով և թողարկել «Չերի Չերի Լեդի» երգի իր տարբերակը։

Վերջինիս կատարմամբ ինչ խոսք, լիովին նոր մոտիվներով է այն ստացվել և երգչուհու ձեռագիրն այդ ամենում դրվել։ Կատարումն անգամ համացանցում հայտնվելուն պես արագ կերպով կարծես թե սկսեց տարածվել։
Այն տեսահոլովակի կերպով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը և մաղթում բարի դիտում։