Մեծանուն հայեր, որոնք եղել են հայ ազգի համար ինքնության մարմնացումն ու այդ ամենի ստեղծողը իհարկե շատերն են։ Թերևս հենց այդպիսի հանճարներից մեկն էլ նաև մեծն Կոմիտասն է, ով իր յուրօրինակությամբ մշտապես մեծություն է համարվել ողջ հայ ազգի համար։

Այսօր մեծն հայի հիշատակի օրն է։ Վարդապետն իր աշխատանքային գործունեությունն ծավալելիս առավել քան հայի ինքնության, երաժշտական արմատների հայկական տարածման մեծն վարպետն էր։

Սողոմոն Սողոմոնյան, ով իր ծնվելուց ընդամենը երեք օր անց մկրտվեց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացավ Սողոմոն անունը։
Մինչդեռ քչերի մտքով կարող էր անցնել, թե ինչ մեծանուն հայ է դառնալու ապագա վարպետը։

Նրա երաժշտության ոճն իրեն էր միայն բնորոշ։ Նա կարողացավ ստեղծել այնպիսի երաժշտություն, որն իրենով մշակույթի մեծ մասն էր կազմում։
Բարձրարվեստ աշխատանքներն իր ձեռքով ստեղծվեցին և թղթին հանձնվեցին։

Վարպետի տուն-թանգարանում այժմ նույնպես պահպանվում են նրա յուրօրինակ ստեղծագործությունները, որոնք իրենց շուրջն են համախմբում նաև աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին, որոնք չեն խնայում ոչինչ՝ աշխարհի մի ծայրից մյուսը տեղափոխվելու համար, որպեսզի ծանոթանան վարպետի աշխատանքներին։