Կրթության և գիտության արդեն իսկ նախկին նախարար Վահրամ Դումիկյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ թողնելով իր նախկին պաշտոնը։
Վերջինս իր նոր լիազորությունները կստանձնի այս տարվա փետրվարի երկուսից։

Հիշեցնենք, որ նա ԿԳՄՍ նախարարի պաշտոնն էր ստանձնել դեռևս 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչ 2022 թվականի դեկտեմբերը։

Վերջինիս հրաժարականի շուրջ պատճառների մասին որևէ հստակեցում պաշտոնապես չի տրվել։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ և 5-րդ մասերը նրան նշանակել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնակատար։

Հիշեցնենք, որ Վահրամ Դումիկյանն իր ծավալած աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես աչքի է ընկել և առաջ քաշել տարբեր հիմնավոր նախագծեր, որոնք էլ իրենց իսկ հերթին եղել են նաև առավել քան հայանպաստ։

Վերջինիս ԿԳՄՍ նախարարի պաշտոնում լինելու տարիներին տվյալ համակարգում նույնպես անցկացվել են մի շարք բարեփոխումներ, ոորնք եղել են նաև կարևոր։