Օրերս սիրված երգիչ Արամեի որդու ծննդյան օրն էր, ինչի կապակցությամբ էլ երգիչն իր միկրոբլոգյան էջում կատարել էր հետաքրքիր մի հրապարակում, որն անգամ իր հետևորդների կողմից բավական լայն քննարկումների առիթ դարձավ։

Նա իր տղայի օրն իսկապես մեծ հեքիաթ էր դարձրել հետաքրքիր անակնկալներով նրա օրը փոխելով հեքիաթի։
Երգիչն իր միկրոբլոգյան էջում նույնպես գեղեցիկ շնորհավորանք էր հղել տղային, որը, սակայն հուզել էր նաև նրա հետևորդներին։

Նա առանձնակի կերպով նշել էր․ «Իմ անուշ տղա: Շնորհավոր քո տարեդարձը, ես ուզում եմ, որ դու առողջ լինես, հաջողակ լինես, միշտ լավ մարդկանցով շրջապատված լինես, սիրես քո ընտանիքը, քո երկիրը։ Իմ Մարատ»։ Երգչի ահա այս գրառումն անչափ հուզել էր նաև նրա երկրպագուներին։

Շատերը նույնպես միանալով իր շնորհավորանքին՝ մաղթել էին բալիկին գեղեցիկ մանկություն և անհոգ ապագա։

Նշենք, որ Արամեն և նրա սիրելին՝ Աննան, արդեն երկու հրաշք բալիկների ծնողներ են և շարունակում են նաև նրանց մասնացությամբ նոր հրապարակումներ կատարել։