Այսօր հայտնի և անչափ սիրված արտիստ Հրանտ Թոխատյանն իր ծննդյան օրն է նշում։ Դերասանն ասես կարողացել է մինչ այժմ ունենալ անչափ մեծ համբավ։

Նրա անունն անգամ տալիս կարելի է մշտապես հիանալ դերասանի կատարած աշխատանքներով, ինչպես նաև չդադարել նրան համարել հայ արտիստների միջից այն սիրված դերասանն, ով իր տարբերվող լինելու կարողությամբ մշտապես առանձնացել է մյուս բոլոր գործընկերներից։

Հայտնի Մեր բակը նախագիծն ասես դժվար է պատկերացնել առանց նրա գեղեցիկ խաղի, ով հանրության համար մնաց էդպես էլ նույն սիրված կերպարը։

Ավելին, դերասանի ավանդը նաև շատ մեծ է կրտսեր սերունդների դաստիարակման հարցում, ով տարիներ շարունակ հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող իր կրթական, դաստիարակչական և վերջապես ուսուցողական նախագծով շարունակ կրթեց նոր սերունդներ և իր անձնուրաց աշխատանքով փայլեց։

Դերասանը բավական հաճախ աչքի է ընկնում նաև իր ընտանեկան կյանքով։ Գրեթե բոլորն են տեղյակ, որ նա երկու անգամ է ամուսնացել, ում առաջին կինը հայտնի դերասանուհի Իրինան էր, ումից բաժանվելուց հետո, սակայն դերասանն ամուսնացավ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ։