Օրեր առաջ հայկական մամուլը ցնցած երիտասարդ աղջկա մասին տխուր իրողությունն անմասն չմնաց ոչ ոքի ուշադրության կենտրոնից։ Ծանոթ, թե անծանոթ շարունակում էին աղոթել գեղեցկուհու փրկության համար։

Ինչպես արդեն հայտնել էինք քսան ամյա աղջկա մոտ լիովին անակնկալ կերպով հայտնաբերել էին այնպիսի մի հիվանդություն, որի դեմ անզոր եղան պայքարել բժիշկները։

Մինչ այդ ամենն աղջկա բուժման համար բավական զգալի գումար էր հարկավոր որն ի դեպ շատ արագ կերպով բարի մարդկանց շնորհիվ հավաքագրվեց։

Նրան արագ կերպով տեղափոխեցին արտասահմանյան լավագույն կլինիկաներց մեկը, որտեղ սակայն փրկել չհաջողվեց գեղեցկուհու կյանքը։ Վերջինս կյանքից հեռացավ։ Օրերս նաև նրա հուղարկավորությունն էր և համացանցում օգտատերերից մեկն հրապարակում է կատարել տեղադրելով նրա լուսանկարը։

Դիանայի քավոր Մհեր Գալստյանն էլ մեծ ցավով հայտնեց նրա վաղաժամ մահվան մասին։ Նա նաև լուսանկար էր տեղադրել Դիանայի հուղարկավորության արարողությունից՝ գրելով․ «Ախխխխ ինչու գնացիր,ես քո հարսանիքն էի պատկերացնում»։
Մնում է միայն համբերություն մաղթել նրա ընտանիքին և բոլոր հարազատ մարդկանց։