Հայ մայրերն իսկապես ամեն քայլափոխի շարունակում են ապացուցել, որ իրենց ոգին ամուր է և իրական հային բնորոշ։

Թերևս այն ամենն, ինչ կատարվեց մեր հասարակության հետ ոչ ոք չի կարող մոռանալ և առավել ևս բոլոր այն մայրերը, որոնք այժմ իրենց որդիներին ճանապարհել են երկինք։

Մինչդեռ տարիներ անց հենց այդ նույն կամքով ուժեղ մայրերն էլ շարունակում են կրկին անգամ հերոսներ պարգևել իրենց հայրենիքին։
Օրերս նույնպես մեր իրականությունում արձանագրվեց մի ուրախալի փաստ։

Գինեկոլոգ Աբրահամյան Անուշն վերջերս իր հերթական դրական արդյունքի մասին է տեղեկացրել հանրությանը։ Բժշկուհին իր սոցիալական հարթակում մասնավորապես նշել է այն մասին, որ տիկին Գայանեն ցավոք սրտի կորցրել է իր երկու որդիներին, սակայն իրականությունն ասես նրա համար նաև այլ անակնկալ է պատրաստել, ով շուտով ևս կմայրանա։
Բժշկուհին նաև հավելել է, որ օրերս ապագա մայրը դեղին վարդերով եկել էր իր ապագա բալիկի սրտի զարկը լսելու։