Ինչպես արդեն հայտնել ենք հայկական երգարվեստի սիրված երգիչ Ռազմիկ Ամյանն արդեն տևական ժամանակ է, ինչ շարուանկում է իր ընտանիքի անդամենրի հետ միասին մշտական բնակությունն հաստատել Միացյալ Նահանգներում։

Արդեն բավականին երկար շրջան է, ինչ երգչի երկրպագուները շարունակում են հետևել նրա աշխատանքային գործունեությանը, սակայն Հայաստանից դուրս։

Օրերս նաև հայկական եթերի սիրված հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն է այցելել Միացյալ Նահանգներ, ով էլ իր գեղեցիկ և չսպասված հանդիպումը սիրված երգչի հետ նաև նկարահանել և հրապարակել է իր միկրոբլոգյան էջում։

Վերջինիս կատարած հենց այս հրապարակումն ասես այնքան էլ անմասն չի մնացել հարյուրավոր օգտատերերի ուշադրության կենտրոնից ևս։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ երգչի որդին ևս իր հետ միասին է գտնվում, ում նաև բավականին դժվար է եղել տարբերել, քանի որ երգչի երեխաները ևս այս ժամանակահատվածում բավական մեծացել են։
Նրա ավագ որդին անգամ իր հասակով այժմ գերազանցում է արդեն հայրիկին։