Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ինչպես ամեն տարի են եղել այս տարի ևս բացառություն չեն կազմում։ Օրերս ամռան սաստիկ շոգն ասես սկսեց թեթևակի կերպով իջնել արդեն՝ իր տեղը զիջելով մեր երկիր ներթափանցած հով եղանակի։

Սեպտեմբեր ամիսն ասես թե ազդարարվեց ամենից հաճելի եղանակային դրսևորումներով։ Ոչ շատ շոգ և ոչ էլ շատ ցուրտ։ Գագիկ Սուրենյանն ևս իր էջում շտապել է ներկայացնել այդ ամենի շուրջ նոր մանրամասներ։

«Գիշերը +12․․․ + 14, ցերեկը +28․․․ + 30, թերևս ամենահաճելի ջերմաստիճանը»։ Շատ օգտատերեր հավանության են արժանացրել այս մեկնաբանությունը՝ ցանկություն հայտնելով, որ նման վիճակով եղանակը դեռ երկար պահպանվի։

Վերջինիս հաղորդմամբ, սա թերևս աշնան համար բավական համահունչ եղանակային պայման է, որն աշխարհի մասշտաբի առումներով ևս մեկ անգամ փաստում է այն մաիսն, որ Հայաստանն իր դիրքի առումներով իսկապես աշխարհում ամենից հիանալի երկրներից մեկն է, քանի որ բոլոր եղանակներն իերնց իսկ համահունչ կերպով են մեր երկրում ընթանում։