Հայկական եթերի սիրված դերասանուհիներից Անաիսն Սարդարյան մի նոր գրառմամբ է հանդես եկել՝ անդրադարձ կատարելով հայ ազգի նկատմամբ ունեցած իր անկեղծ սիրուն։

Ինստագրամի իր սոցիալական ցանցից հրապարակված սթորի բաժնում, դերասանուհին գրառել է․ «Եթե դու քո ազգը չես սիրում, ուրեմն դու մարդատյաց ես, դու չես կարող սիրել մարդկությունը։ Ով որ իրեն կոսմոպոլիտ է ձեւացնում՝ չխոսելով հայերեն, ապա այդպիսի հայը կեղծ է, ֆայլշ։

Չի կարելի մարդկությանն անկեղծորեն սիրել՝ չսիրելով իր հարազատ ժողովրդին։ Սիրում եմ Ձեզ, իմ ազգ»։ Դերասանուհու կատարած այս հրապարակումն անգամ իր հետևորդների կողմից է բավական դրական արձագանքի արժանացել։

Շատ այլ օգտատերեր նույնպես իրենց կարծիքն ու տեսակետն կիսել են նրա հետ համաձայնելով, որ էդպես է։

Նշենք, որ Անաիսն այժմ բավական դադարի փուլում է գտնվում և դեռևս չի նկարահանվում որևէ սերիալում կամ սիթքոմում, քանի որ երիտասարդ մայրիկն արդեն երկու բալիկների մայր է և շարունակում է զբաղվել նրանց դաստիարակմամբ։