Հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն, ով հատկապես վերջին շրջանում բավական հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում կարծես թե այնքան էլ չի վրիպում նաև իր անձնական կյանքում կատարվող իրողությունների տեսանկյունից։

Օրերս նրա մասին բավական հաճախ են խոսում։ Ազատության հրապարակում կայացած նրա համերգային նախագծից հետո կարծես թե շատ սոցիալական հարթակներ սկսեցին բավական հաճախ նրա մասին անդրադարձ կատարել և բոլորովին այլ պատճառներով։

Այս անգամ շատերի ուշադրությունն սևեռվել է նրա անձնական կյանքի շուրջ տիրող իրավիճակներին։
Այժմ խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե ի վերջո ով է նրա կյանքում այս պահին այն գեղեցիկ կինն, ով էլ կարծես թե ապրում է նրա հետ։

Ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է իբրև ինստագրամի գլամուրային կերպարներից, նկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։

Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունն, այլև ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։