Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստն ասես սովորականից բավական այլ է ընթացել։

Հերթական օրակարգի թեմաներն ուսումնասիրելիս քննարկման ընթացքում կրկին տեսակետների բախում է եղել, ինչի արդյունքում, սակայն ստացվել է այնպիսի մի իրավիճակ, որն ուղեկցվել է վերջիններիս միջև բանավեճով։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ինչպես նաև Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև սկսել են տեսակետներ չհամընկնել և վերջիններս նիստի քննարկումից զատ սկսել են նաև միմյանց այնքան էլ լավ չհասկանալ։

Երկուստեք հասցրել են նաև վեճի ընթացքում միմյանց հասցնել անձնական վիրավորանքներ, որոնք ուղեկցվել են նշված արտահայտությամբ․ «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,- նշել է հանձնաժողովի նախագահը։

Այս ամենին ի պատասխան Աննան նաև հակադարձել է նրան նշելով․ «Դուք ձեզ հավաքեք, տղամարդուն նայեք»:
Այժմ նաև համացանցում հրապարակված տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, թե ինչ իրավիճակ է ստեղծվել վերջիններիս միջև ծագած վեճի ընթացքում։