ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ օգոստոսի 14-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել՝ ողբերգական հետևանքներով։
Վարչապետին դեպքի վայրում դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նշենք, որ պայթյունից տուժել է 60-ից ավել մարդ, 28-ը հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստանում։
Կա 6 զոհ, երկուսի ինքնությունն պարզված չէ։ Որոնողական աշխատաքններն մինչ այժմ դեռևս շարունակվում են։

Հիշեցնենք, որ մինչ այժմ դեռևս շարունակվում են նաև աշխատանքները նաև կրակի վերջնական անցնելու ուղղությամբ։ Առավոտվա դրությամբ մինչ 11-ն ընկած ժամանակահատվածը դեռևս ծուխը չի մարել։

ԱԻՆ աշխատակիցները շարունակում են արտակարգ ռեժիմով իրենց աշխատանքները փլուզված շենքի միջից տուժած քաղաքացիներն դուրս բերելու ուղղւթյամբ։

Բուժանձնակազմը ևս պատրաստ կերպով իրականացնում է իր դժվարին աշխատանքը՝ վիրավորված քաղաքացիներին առաջին օգնությունն ցույց տալու համար։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին կեսօրից հետո ընկած ժամանակահատվածում։ Նոր մանրամասների ի հայտ գալուն պես ևս կներակայցնենք ձեր ուշադրությանը։