Մեր հերոս Մխիթարի եղբոր ծնունդն ասես ոչ միայն ուրախություն էր նրանց ընտանիքի համար, այլ նաև ողջ հայ ազգի։
Հայ հասարակությունն ասես այնքան էլ անտարբեր չէ բոլոր այն հերոսների և իրենց ընտանիքների նկատմամբ, որոնք չեն խնայել իրենց ամենից թանկը՝ սեփական կյանքը, որպեսզի իրենց ժողովուրդն այսօր ապրի։

Հրոսների հերոսածին մայրեր, որոնք ևս չեն դադարում հայի գենն շարունակել։
Մայրեր, որոնք ամենից քաջն են և սեփական զավակին հանձնելով հողին նրանցից շատերն կրկին անգամ մայրացան իրենց որդիների կարոտն արդեն նոր բալիկներից առնելով։

Մայրեր, որոնք նորածին որդիներին գրկում այցելում են հերոս զավակների շիրմին։ Երկու երևույթներ, որոնք ուրախության և տխրության մեջ են պահում ընտանիքներին։

Վերջին օրերին հերոս Մխիթարի նորածին եղբոր լուսանկարները ևս չեն դադարում հիացնել համացանցի բոլոր օգտատերերին։

Շատերի բնորոշմամբ ասես Մխիթարն է կրկին ծնվել, քանի որ այնքան նման են նրանք միմյանց։
Կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև նրանց լուսանկարներից մի քանիսը և մաղթում բարի դիտում։