Հայկական երգարվեստի ներկայացուցիչներն իրենց աշխատանքային կարիերայի ընթացքում ասես հասցրել են ունենալ այնպիսի լսարան, որ հավատարիմ կլինի իրենց կատարած աշխատանքը գնահատելուն։

Վերջին շրջանում սիրված և լուսահոգի երգիչ Հայկոյի մասնակցությամբ սկսել են շատ հրապարակումներ կատարվել հայ հայտնիների միկրոբլոգյան էջերում, ովքեր կիսվում են իրենց նախկին ջերմ և մտերմիկ դարձած լուսանկարներով՝ արտահայտելով իրենց հուզմունքն ու կարոտը սիրված երգչի հանդեպ։

Օրերս հայկական եթերի անբաժան մարդկանցից մեկը՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց այնպիսի լուսանկարներ իր արխիվից, որոնք սիրված երգչի՝ Հայկոյի մասնակցությամբ էին։

Այն իհարկե բավականին վաղուցվա հրապարակում է, որում և՛ Հյակոն, և՛ Հրաչը բավական երիտասարդ են, սակայն ժամանակն անգամ ասես չի փոխել երգչի աչքերում ապրող կյանքն ու սերը, որ միշտ կարելի էր նկատել նրա մեջ։

Նշենք, որ հրապարակմանը կից ռեժիսորը նաև մակագրել է լուսանկարը նշելով, որ այն 2006թ․-ին է եղել երևանյան հայտնի Դիմակ սրճարանում, որտեղ էլ երգիչը շատ էր սիրում անցկացնել իր ազատ ժամանակը՝ ընկերների հետ։
Թերևս հենց այդ վայրն էլ խթան էր, որպեսզի միասին էդտեղ ստեղծեին ֆիլմերի երաժշտությունն ու սաունթրեքերը։