Դերասանուհի և հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ինչպես միշտ չի դադարում բոլորին զարմացնել իր գեղեցիկ, գրավիչ և միևնույն ժամանակ նաև այդչափ էլեգանտ նոր կերպարներով։

Շատերն իհարկե արդեն ծանոթ են նրա ոճին, ով մշտապես սիրում է ներկայանալ այնպես՝ կարծես, թե անձնական ոճաբան ունի, սկայան նա իր շատ հարցազրույցներում բազմիցս անգամներ նշել է այն մասին, որ ոճաբանի երբեք չի դիմում, քանի որ իր մոտ գենետիկորեն կան փոխանցված այնպիսի կարևոր հատկանիշներ, որոնցից մեկն էլ հենց ոճաբանին հատուկ դրսևորումներ ունենալն է։

Բացառությամբ իհարկե հեռուստաեթերներում ունեցած իր կերպարների, որոնք էսպես թե էնպես տվյալ թիվիյում աշխատող ոճաբաններն են աշխատանք ծավալում և ուղորդում թե որ արտիստն ինչպիսի տեսքով պետք է ներկայանա, իր մնացյալ մյուս կերպարներն ամբողջապես հենց վերջինիս հեղինակածն են։

Հիծեցնենք, որ Դիանան այն հայտնիներից է, ով մշտապես հասցնում է հաջոություններ գրանցել նաև իր գործնական կյանքում։

Երկար տարիներ նա ժամանցային հեռուստաալիքներից մեկով վարում էր հաղորդում, իսկ այժմ արդեն Արմենիա հեռուստատեսությամբ նա շարունակում է դարձյալ բավականին լայն լսարան ունեցող մի հաղորդում վարել։