Դերասանուհի Հասմիկ Խոջյանին հաճախ կարելի է տեսնել ինստագրամյան հարթակում նոր հրապարակումներ կատարելիս։
Նա, սակայն կարծես թե չի թաքցնում այն փաստը, որ միշտ ինստագրամյան ֆիլտրերով է իր անձնական լուսանկարները հրապարակել, քանի որ հենց էդպես ինքն իրեն առավել քան դուր է եկել։

Նրա կարծիքով սոցիալական ցանցերն այնպիսի մի հարթակ են, որոնցում մենք ինքներս մեզ ինչպես ցանկանանք՝ այնպես էլ կարող ենք ներկայացնել։

Դերասանուհու խոսքով շատերն անգամ իրենց դիմագծերն այնպիսի կերպ են փորձում քողարկել և դրա փոխարեն մեկ այլ կերպ ներկաայնալ, որ կարծես թե վիրահատական միջամտությունների դիմած լինեն։
Հասմիկի խոսքով, սակայն իր մոտ այդչափ արհեստականությունն առկա չէ։

Ինքն իսկապես հաճախ է հրապարակում նոր կադրեր և դրանք փոփոխված, սակայն ամեն ինչ չափի մեջ է լինում։

Դերասանուհին իր հետևորդներին այս անգամ ներկայացել է բոլորովին բնական կերպարով և նկարին կից նաև նշել, թե ոչ մի գունային ֆոն անգամ փոփոխված չէ։
Այդ ամենն կարելի է նկատել վերջինիս հենց նոր հրապարակման մեջ։