Որպես հեղափոխության պահապան հայտնի Հայկ Ստեփանյանը գրում է․ «Մի քանի oր առաջ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մոտավոր հետևյալ նամակը գրեց ինձ․

«Հայկ, ադրբեջանական զինվորականները մտել են Զովունի, փակել են Երևանից Զովունի գնացող ճանապարհը ու ադրբեջանի դրոշն են դրել»։ Հարցիս, թե ո՞վ է նման բան ասել, ասաց. «եղբայրս անձամբ հանդիպել է նրանց (ադրբեջանցիներին)»։

Սակայն բանն այն է, որ պատահականությամբ հենց այդ պահին, երբ կարդում էի այդ նամակը ինքս Զովունիում էի։ Չեմ կարծում, որ այդ օգտատերը ինձ հատուկ ուզում էր ապատեղեկատվությամբ խաբել, պարզապես վախեցած էր։

Սա տեղեկատվական աղբի հետևանքն է։ Ասածս ի՞նչ է՝ Հերիք է մարդկանց ստեք, հերիք է մարդկանց մոլորության մեջ գցեք։ Հիմա էլ Զոհրաբյան Նաիրան է ԱԺ ամբիոնից հայտարարում, թե ադրբեջանցիները գալիս են։ Լավ, դուք նամուս ունե՞ք»,- իր միտքն ավարտել է Հայկ Ստեփանյանը։