Վերջին օրերին ողջ համացանցը շարունակում է շրջանառվել երգչուհի Սիրուշոյի բալիկ ունենալու իրողությամբ։
Ինչպես նշել ենք, երեկ՝ հունիսի 26-ին, լույս աշխարհ է եկել Սիրուշո և Լևոն Քոչարյան զույգի երրորդ բալիկը՝ դուստրն:

Ծնողներն դստերը անվանակոչել են Զաբել:
Այդ ամենի շուրջ երգչուհին հաղորդել է իր ինստագրամյան էջից՝ կից ներկաայցնելով նաև մի հետաքրքիր հոլովակ, որտեղ էլ ներկայացնում է, թե ինչպես է ընտրել դստեր անունն:

Վերջինիս հրապարակած ահա այս տեսանյութն ասես անմասն չի թողնել նաև իր հետևորդներին, ովքեր շտապել են նաև մեկնաբանություններ դաշտում նշել, թե որքան հետաքրքրական կերպ է երգչուհին անվան ընտրությունն կատարել։

Ոմանք անգամ նշել են, թե Սիրուշոն բոլոր կողմերից է մշտապես իր լսարանին զարմացրել, քանի որ նրա անվան շուրջ մշտապես միայն հետաքրքիրն ու դրականն է խոսվել մինչ օրս։

Դե ինչ, այժմ զույգն արդեն ունեն իրենց երեք բալիկներին երկու որդի և մեկ դուստր։
Մնում է միայն շնորհավորել նրանց ընտանիքի ևս մեկ անգամ համալրման համար և փոքրիկին մաղթել անհոգ մանկություն։