Ժիրայր Սեֆիլյան․ էս իշխանություններից զարմանալը անիմաստ է, անշուշտ վրդովված ենք Վահանի հետ դեպքից։ Այն կարծիքին ենք, որ իշխանությունները կտրված են գործից ու չեն ընկալում ինչ է հայրենիքի կորուստը։ Ցասումը անխուսափելի է լինելու։ Մենք տեսանք Վահանի կոշտ խոսքը։

Վահանը ամենը կորցրել է, նրա ամեն չարչարանքը կորսվել է։ Էն ինչ արել էր տարիներում, կորսվել է։ Պարզ է, որ Վահանները պետք է նման կերպ վարվեն։ Նրան փակում են կարծիք հայտնելու պատճառով։ Պահանջել ենք գործողներին ժամ առաջ ազատ թողնել Վահանին։

Պետք է հասկանան, որ Վահանին փակելով, գործընթաց չեն կարողանալու կանխել եթե երեկ Վահանն է կոշտ խոսել, վաղը մյուս օր հազարներ են էդպես խոսելու ու էս մեթոդը անիմաստ զբաղմունք է լինելու։ Հուսով եմ բաց կթողնեն։ Վահանի հոգևիճակը ծանր է շատ։ Նմանակերպ են հազարավորներ։

Հողը կորցրած մարդիկ ենք, սարսափելի վիճակում ենք։