Դե իհարկե առանց վայրկյան անգամ նայելու Ռոսիա կինոթատրոնն է, որն իր գեղեկցությամբ և յուրօրինակ ճարտարապետությամբ մշտապես առանձնացել է երևանյան մի շարք շինություններից։

Այն իսկապես իր յուրօրինակ արտաքնով հասցրել է առանձնանալ Երևանի շատ այլ շինություններց, քանի որ նրա պատմությունը ևս բավականին հարուստ է։

Չնայած այն հանգամանքին, որ մեր օրերում այն վերածվել է տոնավաճառի և ներկայիս մեր բնակչությունը շարունակում է օգտվել էդտեղից, որպես հագուստ գնելու մի վայր արդեն սովոր է դիտարկելու՝ որպես մեծ հանրախանութ։

Սակայն պետք է նաև հիշել, որ այն եղել է հիանալի մի կինոթատրոն, որտեղ տարբեր սիրահար զույգերի առաջին իսկ հանդիպման վայրն է նաև եղել։
Բազմաթիվ կինոներ հենց այս կինոթատրոնի էկրանից են հեռարձակվել։

Ավագ սերնդի մի շարք ներակայցուցիչներ ևս չեն դադարում փաստել այն մասին, որ այն իր կոլորիտով անգամ շարունակում էր բոլորին վարակել իր սիրով և անկեղծ լինելու պարզ ձևով։ Նրա արտաքին ճարտարապետական շքեղությունը ևս քաղաքին այլ տեք է հաղորդել։