Լրագրող և հաղորդավար նանե Արզումանյանն չարաբաստիկ պատերազմի ժամանակ կորցրել էր իր եղբորը։ Այժմ նա ևս զարմանքի մեջ է։

Լրոգրողն իր գրառման միջոցով տեղեկացրել է, որ այժմ էլ նրա որդուն են տարել սահման, ինչից ինքն այժմ սարսափի մեջ է։ Տղան այժմ գտնվում է Արցախում և պատերազմի դաշտում։

Նանեն իր կատարած գրառման մեջ անդրադարձ է կատարել նաև մեկ այլ կարևոր հարցի, ինչն էլ սերտորեն առնչվում է զինծառայությունից ազատման խնդրին։

Հաղորդավարն իր զայրույթն է արտահայտել հատկապես այն փաստի շւրջ, երբ ԱԺ-ն նոր որոշում էր ընդունել առ այն, որ զոհվածների որդիներին պետք է ազատեն զինծառայությունից։
Այս ամենի մասով Նանեն գրել է․

«Նորմա՞լ է, որ ՀՀ ԱԺ-ն նախագիծ է ընդունել, որի համաձայն պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են, իսկ Արցախի Հանրապետությունը ոչ միայն չի ընդունել, այլև եղբորս որդին այս պահին սահմանում է…
Նորմա՞լ է սա, տականքներ…»,- նշել է նա։