Սիրված արտիստ Արամ MP3-ն, ով ի դեպ մշտապես մեծ սեր է վայելել հայ հասարակոթւյան կողմից՝ ամեն քայլափոխի չի դադարում նաև առավել քան հետաքրքիր նոր հրապարակումներով ներակայնալ իր երկրպագուների ուշադրությանը։

Վերջինիս մասնակցությամբ ցանկացած նոր աշխատանք ասես վկայումն է այն փաստի մասին, թե որքան շատ է նա սիրում իր աշխատանքը, և ինչպիսի հետաքրքրությամբ այն մատուցում հասարակությանը։

Օրերս կրկին անգամ Արամը նոր մի աշխատանքով է ներկայացել իր երկրպագուների ուշադրությանը և ներկայացրել Դեպի բարձունք նոր կատարումը, որն առաջին իսկ օրվանից սիրվել է իր հետևորդների կողմից։
Նշենք, որ կատարման խոսքերի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտությանը Անդրանիկ Բերբերյանը։

Արամն իր նոր աշխատանքն հրապարակելով նաև դրան կից գրառել է, որ այս երգը ներակյացվել է առաջին անգամ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողության ժամանակ։
Այն 2023 թվականի առաջնության պաշտոնական օրհներգն է։
Ստորև նաև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արամի նոր աշխատաքնը և մաղթում բարի դիտում։