Երգչուհի Արմինկան արդեն երկար տարիներ է, ինչ մշտական բանկություն է հաստատել ԱՄՆ-ում։
Նա թերևս այն արտիստներից է, ով հասցրեց տարիներ առաջ լքել Հայաստանը և իր որդու հետ մշտական բնակություն հաստատել Կալիֆորնիայում։

Այժմ տարիներ են անցել և կարծես երգչուհու ապրելաձևի մեջ նույնպես շատ բաներ են փոխվել։
Նա ոչ միայն սկսել է պարզապես պաշտել Ամերիկան, այլ ավելին, նրան սկսել են այլևս չհետաքրքրել Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։

Այս ամենն երգչուհին նաև իր պատճառաբանությամբ է փորձել արդարացնել, սակայն վերջինիս նման պահվածքն իսկապես բացասական ազդեցություն է թողնել հասարակության շրջանում։

Նախ նա խոսել է այն մասին, թե երբ իր մոտ բավական վատ շրջափուլ էր Հայաստանում նրան էդպես էլ չհաջողվեց կարիերայի շնորհիվ լավ ապրել, իսկ արտիստներն ըստ նրա պետք է կատարյալ վիճակում լինեն ամեն կողմից։

Դա կարող է լինել նրանց հագուստի տեսակներից մինչ թանկարժեք օծանելիքներ և կոշիկներից մինչ պայուսակներ։
Ինչպես նկատելի է երգչուհին բավական շատ է կարևորել իր առօրյա կյանքը և մեկնել Միացյալ նահանգներ մշտական բնակության։