Խոսել Մայքլ Ջեքսոնի մասին ասես նույնն է, թե միայն նրա անունը տալ և այլևս բավական կլինի։
Փոփի արքա համարվող աշխարհահռչակ արտիստն ասս բոլոր ժամանակների համար եղել է, կա և կմնա այն բացառիկը, ում ողջ աշխարհն է լսել, սիրել և գնահատել։ Նրա մասին խոսելիս անգամ ավելորդ է որևէ բացասական մի դեպք հիշել։

Շարունակ չդադարող ծափահարություններ, նրա բոլոր ալբոմներում ներառված կատարումներն անգիր իմացող փոփի երկրպագուներ և վերջապես համերգների ժամանակ ուշագնաց լինող երկրպագուներ։
Ահա այն մի քանի հիմնական կետը, որոնցով կարելի էր բնորոշել փոփի արքայի վարած աշխատանքային գործուներությունը։

Մայքլն ասես արտիստ լինելուց զատ մշտապես առանձնանում էր նաև իր մարդկային որակներով։ Շատերն իհարկե գիտեն, սկայան որոշներն էլ գուցե չեն հասցրել տեղեկանալ, որ նա նաև իր կատարած բարեգործություններով չի դադարել մշտապես առաջատար դիրքում լինել։

Չնայած իր այդչափ աշխարհահռչակ լինելուն, սակայն նա տեսախցիկներից այն կողմ նաև անչափ հասարակ մի մարդ էր, ով նույնեպս մտնում էր դիմացինի դրության մեջ, երբեմն էլ նաև նրա խնդիրն իր իսկ խնդիրն համարում և վերջապես իր ֆինանսական միջոցներով կարողանում լուծել նաև մի շարք անօթևան մարդկանց խնդիրները։

Փոփի արքայի կյանքից հեռանալուց հետո ասես չկարողացան համակերպվել նաև նրա մոլի երկրպագուները և մինչ օրս էլ կարծես թե նրանք շարունակում են մշտապես նույն կերպ երկրպագել նրան։