Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով հրապարակում հնչեցրած կոչերին, առանձնացնում է հատկապես դրանցից մեկը՝ Սարգիս Կարապետյանի հնչեցրած առաջարկը՝ խստորեն դատապարտելով այն: Այդ մասին Լ. Եղիազարյանը գրում է հետևյալը. «Այսօր նախկին ավազшկապետական ռեժիմի հավատարիմ սպասավոր, թալինցի ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը հրապարակում ռшզմական հեղшշրջման կոչ արեց։

Այս լաքեյը հայտնի է նրանով, որ 2008 թվականին Թալինում նախընտրական հավաքում պրովոկացիա կազմակերպեց, որի արդյունքում ձերբшկшլվեցին և ապա դшտшպшրտվեցին ազատամարտիկ եղբայրներ Մկրտիչ և Ժորա Սափեյանները ու նրանց քրոջ որդին։

Այս «մարդը» տարիներ շարունակ տարբեր հարթակներից կրծքով պաշտպանել է նախկին հшնցшվոր ռեժիմին ու լnւտանքներ է թափել հեղափոխության հասցեին։ Նշեմ, որ նրա կոչը պարսավանքի չարժանացավ, միայն Վազգենն ու Իշխանը լրագրողներին մի թեթև բերան առարկություն ներկայացրին։

Հոկտեմբերի 27 տեսած պետության մեջ այդպիսի հայտարարություն անողը պետք է խստագույնս պատժվի»,- իր քննադատական խոսքն ավարտել է Լյովա Եղիազարյանը: