Այսօր մեծն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Հայազգի ռազմական և քաղաքական գործիչն ինչ խոսք, իր մեծ ավանդն է ունեցել ներդրած հայկական բանակի հզորացման հարցում։ Մեծանուն լեգենդ, ում մասին անգամ դասագրքերում գրելը տասնյակ սերունդների կրթման հարցում մշտապես կարևոր են համարել։

Հենց նրա շնորհիվ հայկական բանակը սկսել է ապրել այն զգալի առաջընթացը, որն ինչ խոսք, անգնահատելի միայն կարելի է համարել։

Սպարապետի անցած ուղին թերևս այնպիսի հարուստ է եղել, ով չնայած իր կարճ կյանքին, սակայն հային հարիր իր քաջությամբ և հայրենասիրությամբ կարողացել է բոլորի համար լինել լավագույն օրինակը։

Սարգսյանը երբ նշաակվել էր վարչապետ այդ ժամանակահատվածում Հայաստանում նաև գերաճ էր արձանագրել արտագաղթը, ինչը ևս նրա համար բավական մեծ խնդիր էր։

Նա անգամ այդ փաստն էր բավական ծանր տանում և անում հնարավորինս ամեն բան, որպեսզի երկիրը չունենա արտագաղթի նկատելի աճ։
Զուր չէ, որ Հայաստանում, Արցախում և ողջ սփյուռքում մեծն Սպարապետը հիշվում է որպես ազգային հերոս։