Այսօր տաղանդավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը բոլորում է ծննդյան քառասունչորսամյակը: Իրինան ծնունդով Երևանից է: Նա դպրոցական ուսումնառությունից հետո ուսումը շարունակել է մշակույթի ոլորտում՝ ստանալով ռեժիսորի և դերասանի մասնագիտություն:

Իրինա Հարությունյանը սովորել է Տամբովի Դերժավինի անվան համալսարանի ռեժիսուրայի և դերասանական արվեստի ֆակուլտետում, որից հետո սկսել է հանդես գալ որպես դերասանուհի Ստանիսլավսկու թատրոնում:

Իրինա Հարությունյանը հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն թատրոնում, այլ նաև կինոյում և տարատեսակ հեռուստատեսային ծրագրերում, սերիալներում: Դերասանուհու գործունեության ակտիվ շրջանը սկսվում է 2006 թվականից:

Պրոֆեսիոնալ դերակատարումների համար Իրինա Հարությունյանն արժանացել է բարձր պարգևների, վաստակավոր արտիստի կոչման:

Իրինա Հարությունյանը երկու որդու մայրիկ է: Նրա ավագ որդին՝ Արամը, արդեն տասնյոթ տարեկան է, իսկ կրտսերը՝ Դավիթը՝ ընդամենը չորս: Մայրը քառասուն տարեկանում է կայացրել երկրորդ բալիկ ունենալու որոշումը, ինչն էլ նպաստել է նրա ընտանիքի ամրապնդմանը:
Իրինա Հարությունյանի գեղեցիկ ընտանիքն արդեն տասնութ տարեկան է: