Հայկական երգարվեստի ներկայացուցիչներից շատերն հիմնական բնակություն սկսեցին հաստատել ԱՄՆ-ում, որոնցից մեկն էլ նաև երգչուհի Մարտան էր, ով հասցրեց ամուսնանալուց անմիջապես հետո արտագաղթել, որպեսզի նրա բալիկն արդեն ծնվեր Միացյալ Նահանգներում։

Երգչուհին այժմ արդեն երկու որդիների մայր է և իր միկրոբլոգյան էջում բավական հաճախ է ցուցադրում ընտանեկան հրապարակումներ, որոնք էլ անտարբեր չեն թողնում նրա հավատարիմ հետևորդներին։

Հիշեցնենք, որ Մարտան Երգի պետական թատրոնի այն սաներից է, ով բավական մտերիմ էր նաև իր սիրելի ուսուցչի՝ լուսահոգի Արթուր Գրիգորյանի հետ միասին։
Համերգային նախագծերին կամ հյուրախաղերին նրանց նույնպես կարելի էր տեսնել միասին։

Սակայն ինչպես ժամանակն է փոփոխությունների ենթարկում մեզ այդ նույն կերպով էլ նաև հանգամանքներն իրենք են փոփոխվում մեր կյանքում։

Մարտան նաև նշել է, որ երկու բալիկներին չէր կարող թողնել և գար Հայաստան, քանի որ նրանք առանց մայրիկի շատ չեն կարողանում մնալ։
Լուսանկարներից ևս կարելի է նկատել, որ նրա բալիկներն իսկապես մեծ կապվածություն ունեն իրենց մայրիկի հետ։