Մեր հայրենակիցների շրջանում ասես կան այնպիսի ընտանիքներ, որոնք իսկապես հայի այն տեսակն են բնորոշում, ովքեր մշտապես ապացուցում են, որ իրենց տեսածից և ապրածից հետո, միևնույնն է կարող են կրկին ապրել կյանքը՝ նոր կյանք տալով։

Այո, հայի ազգային գաղափարախոսությունը մշտապես եղել է ընտանիքի և երեխաների շարունակման ու պահպանման հիմնական գաղափարը։ Հայրենասեր և ընտանիք սիրող մեր ազգն անգամ դժվարին իրավիճակներում կրկին նոր երեխայի ճիչով է շարունակում ապրելու իր հույսը շարունակել։

Հենց այդպիսի լավագույն օրինակներից մեկն էլ նաև մեր հայրենակիցներն են, որոնք շարունակ շատերիս համար պարզապես լավագույն օրինակն են ծառայում։
Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի ութերորդ երեխան է լույս աշխարհ եկել՝ Վանաձորի բժշկական կենտրոնում։

3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Փոքրիկի վիճակը լավ է։ Նորածին փոքրիկն արդեն հասցրել է իր մայրիկի հետ դուրս գրվել և միանալ իր ընտանիքի անդամներին, ում ի դեպ բոլորն էին սպասում։