Սոցիալական ցանցերն իհարկե մեր օրերում դարձել են անբաժան մի մաս, առանց որոնց ասես ամեն ինչ անհնար կլինի պատկերացնել։

Նախկին ժամանակներում իհարկե այնքան էլ հստակ պատկերացումներ չկային, թե ինչ է այս ամենը և ինչպես կարելի է ժամանակ հատկացնել նման կերպ օրն անցկացնելու համար, սակայն մեր օրերում ասես առանց սոցիալական ցանցերի գեթ մեկ ժամն է անգամ թվում անհետաքրքիր։

Այդ ամենում նաև իրենց անմիջական մասնակցությունն ունեն հայ հայտնիները ևս, որոնց միջոցով հանրությունն առավել քան լայն հետաքրքրություն է սկսում ցուցաբերել ոչ միայն իրենց այլ նաև սոցիալական ցանցերի նկատմամբ, ինչից էլ ասես ձևավորվում է նաև նրանց վարկանիշը։

Օրերս նաև համացացնում է հայտնվել այն հայ հայտնիների եռյակը, որոնք Instagram սոցիալական հարթակում բավական ակտիվ են և շարունակում են մեծ ուշադրության արժանանալ հայ հասարակության կողմից։

Վերջիններիս լավագույն եռյակում են հայտնվել սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, երգչուհի Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանը, որոնց հետևորդներն ասես ամենից շատն են գրառումներ կատարում նրանց հրապարակումներին կից և հավանում վերջիններիս լուսանկարներն ու տեսանյութերը։