Հայտնություն վայելող հոլիվուդյան աստղերն իրենց ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարծես թե անմասն չեն մնացել իրենց անձի հանդեպ հանրության մեծ հետաքրքրվածությունից։

Այժմ իհարկե ապրում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, որն իրենով լի է միայն հանրության կողմից հնչեցվող քննադատություններով և հակառակը՝ գովերգերով։
Մշակույթներում ևս այդ ամենին կարելի է ականատեսը լինել։

Բոլորովին վերջերս երբ Հայաստան ժամանեց հայտնի ռեփեր 50 Cent-ը նրա անվան շուրջ սկսեցին տարբեր ասեկոսեներ շրջանառվել։ Հայակական մամուլում սկսեցին այդ մի քանի օրերին տեղ գտնել բացառապես հենց նրա մասին տարբեր իրողություններ։

Ավելին, անգամ միջազգային մամուլն այդ մի քանի օրերին փորձեց իր ուշադրության կենտրոնում պահել նաև Հայաստանը ներկաայցնելով որ հայտնի ռեփերն ժամանել է մեր երկիր։

Մինչդեռ բոլորովին վերջերս նա իր տված հարցազրույցներից մեկում նշել է, որ մինչ այժմ իր ունեցած այդչափ մեծ համերգային նախագծերից զատ իր համար բավական կարևոր է եղել նաև Հայաստանում իր ներկա լինելը։
Նրա համար այդ համերգն իրենով եղել է յուրահատուկ շնորհիվ նաև հայ հանդիսատեսի։