Տարին դեռևս նոր է սկսվել, սակայն մեր երկիրն արդեն ընդգրկվել է աշխարհի ամենից գեղեցիկ երկրների ցանկում։

Համաշխարհային լայն ճանաչում ունեցող հայտնի Ֆորբս ամսագիրն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնցում նաև ընդգրկված է Հայաստանը։

Պատճառներն իհարկե պարզից էլ պարզ են։ Հիմնական գրավականներից մեկը նաև կայանում է նրանում, որ բնությունն էստեղ իսկապես գեղեցիկ է և կան այնպիսի գրավականներ, որոնք անգամ բնանկարի լավագույն գրավականն են հանդիսանում։

Պատճառներից մեկն էլ նաև մեր գեղեցիկ կապուտակ Սևանն է իր փոքրիկ, սակայն հիշարժան գեղեցկությամբ։ Այս ամենից զատ նաև նշանակալի ճարտարապետական վայրեր, որոնք են Գառնիի տաճարը, ինչպես նաև Հաղպատի վանքը՝ բավարար սկզբունքներից մեկն են եղել, որպեսզի Հայաստանն ներառվի ցուցակում։

Թվարկված վայրերի մասին նաև մինչ այժմ շարունակել են լուսաբանել մի շարք հանրաճանաչ պարբերականներ և բացահայտել Հայաստանի այն գողտրիկ անկյունները, որոնք աշխարհի համար դեռևս բացահայտված չեն և շարունակում են մեծ հետաքրքրություն առաջացնել օտարերկրացիների մոտ։