Վարդան Սարգսյանն այն անհատներից է, ով իր աշխատասիրության ու վառ երևակայության շնորհիվ կարողացել է հասնել որոշակի ճանաչման ու ֆինանսական կայունության։ Նրա վարած «Տնից հեռու» նախագիծը մեծ հետաքրքրությամբ է դիտվում․ այն ունի նաև ուսանելի կողմեր։

Իր համառությանը, աշխատասիրությանը զուգահեռ Վարդան Սարգսյանը բավականին զգայուն է և շատ խոր ապրումներ է ունենում տարբեր առիթներով։ Վարդանի վրա մեծ ազդեցություն է թողել իր հայրիկի մահը։

Վարդանի հայրը կյանքից հեռացել է երկու տարի առաջ։ Հայտնի հաղորդավարն ու երգիչն այսօր հրապարակել է իրենց գեղեցիկ ընտանիքի լուսանկարը՝ ամբողջական կազմով։ Վարդանը գրել է․ «2 տարի առանց քեզ պապ ջան։ Անբացատրելի կարոտ»։

Նշենք, որ Վրադանի ընտանիքի բոլոր անդամներն են սիրում ճամփորդել։ Նրանք հաճախ են ճամփորդում ընտանիքի ամբողջական կազմով։ Հերթական ճամփորդությունը, որի ուղղությունը դեպի Կուբա էր, ճակատագրական է լինում Վարդանի հայրիկի համար։