Բանկային ոլորտն ասես այն բնագավառներից մեկն է, որը առնչվում է մարդկային ռեսուրսի սպասարկման հետ։
Հատկապես մեր օրերում այն ասես դարձել է հանրության համար ամենից հաճախ օգտվելիք իրողություններից մեկը և ամեն քայլափոխի կարելի է նկատել բանկեր և նաև հարյուրավոր հաճախորդներ, որոնց սպասարկում են ամեն տեղ իրենց աշխատելաոճին համապատասխան կերպ։

Այս ամենից իհարկե օգտվում են նաև հանրային տարբեր դեմքեր, որոնց պարագայում կարծես հասարակության ուշադրությունն էլ առավել քան մեծանում է, երբ նրանք որևէ կերպ իրենց տպավորություններն արտահայտում են որևէ մի կառույցի մասին՝ դժգոհելով կամ գովաբանելով։

Օրերս էլ նաև հայկական կինոյի և թատրոնի սիրված դերասանուհիներից մեկը՝ Արաքսյա Մելիքյանն է նաև իր միկրոբլոգյան էջում հրապարակում կատարել, որում նա նաև իր ինստագրամյան էջի սթորի բաժնում տեղադրելիս է եղել ՎՏԲ բանկում սպասելիս իր նկատած տարբեր բացթողումներն ու այդ ամենի մասին նաև հանրային հարթակում հրապարակում կատարել։

Վերջինս իր խոսքում մասնավորապես անդրադարձել է գոյացած հերթերին և աշխատկիցների համար արդեն իսկ սովորական դարձած շատ հանգիստ սպասարկմանը։
«Չնայած, որ խեղճ ժողովուրդը թքում է երեսներիդ, մեկ է խոնարհ շարունակվում է կրիայի աշխատանքը»։

Ահա այս կերպ է դերասանուհին մեկնաբանել այս կառույցի կողմից տարվող աշխատելաձևը և նաև նշել, որ որպես հաճախորդ մեզ հարկավոր է նաև տրամադրել լեժանկաներ։