Հանրային դեմքերն ասես չեն դադարում իրենց անվան շուրջ բոլորովին նոր բամբասանքներ ստեղծել։
Ավելին, հատկապես համաշխարհային լայն ճանաչում ունեցող աստղերն ասես ամենից շատն են հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում։

Օրերս նաև մեր հայրենակից Քիմ Քարդաշյանը և համաշխարհային հնչեղություն վայելող երգչուհի Շակիրան կրկին անգամ հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։

Վերջիններիս մասին խոսակցություններ են սկսել շրջանառվել առ այն, որ նրանք ցանկանում են բնակարան գնել Միացյալ Նահանգների ամենից թանկ կղզում, ինչն իհարկե ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ։

Շրջանառվող ասեկոսեների համաձայն երգչուհի Շակիրան տեղափոխվում է բարսելոնայից և ցանկություն ունի այնպիսի մի վայրում բնակվելու, որը բավական հեռու կլինի նաև իր նախկին ամուսնուց՝ Ժերար Պիկեյից։

Բնակարանը որում Շակիրան նախատեսում է ապրել աշխարհի ամենից հարուստ մարդիկ կարող են միայն իրենց թույլ տալ նման շքեղություն, որոնց ամսական աշխատավարձը միլիարդի միայն կարող է հասնել։
Միջազգային մամուլում շրջանառվող լուրերի համաձայն հենց այդ նույն կղզում նաև Քիմն է մտադիր տուն գնել։
Համաշխարհային աստղերն ասես չեն դադարում անգամ նման հարցերում մրցակցել և հասարակության աչքին կրկին անգամ երևալու համար տարբեր հայտարարություններ հնչեցնել։
Այս արտիստները, սակայն այն կայացած համաշխարհային դեմքերից են դարձել մեր օրերում, որոնք կարող են տարբեր շքեղություններ իրենց թույլ տալ։