Օրերս Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն իր միկրոբլոգյան էջում մի նոր գրառմամբ է նյերկայացել իր հետևորդների ուշադրությանը, որն անմասն չի մնացել վերջիններիս ուշադրության կենտրոնից։

Ռուզաննան, ով մասնագիտությամբ բժշկուհի է պատասխանել է այն մի քանի հարցերին, թե ի վերջո ինչպես է վերաբերվում Սեյրան Օհանյանի ձերբակալության մասին հավանական տեղեկություններին։ Վերջինս նշել է, որ այս օրերին բավական հաճախ են այդ հարցն իրեն տալիս և որոշել է հստակ պատասխանել այդ ամենին։

Նա նշել է, որ ցանկություն անգամ չունի մեկնաբանել թե այդ խոսակցություններն ում կողմից են հնչեցվում։
«ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»,- նշել է նա: