Դե իհարկե երգչուհի Սիլվա Հակոբյանի ընտանիքն է, որոնք հասցրել են հանրության շրջանում բավականին մեծ սեր վայելել։
Սիլվան թերևս հայկական երգարվեստի այն ներկայացուցիչներից է, ով իր լսարանի համար եղել է միշտ սիրված արտիստ։

Այդ ամենին հասնելու համար էլ նպաստել են հենց իր ընտանիքի անդամները։ Նրա քույրը և եղբայրը երաժիշտներ են, որոնք գրել և գործիքավորել են Սիլվայի գրեթե բոլոր երգերը։

Մանե Հակոբյանը ոչ միայն իր քույրիկի համար է գրել տարբեր երգեր, որոնք և հետագայում դարձել են հիթեր, այլ նաև հայկական երգարվեստի մի շարք այլ հայտնի անձանց համար, որոնց անվան շուրջ շրջանառվող պատմություններն էլ ևս ժամանակի ընթացքում ավելացել են վարկանիշային առումով։

Այժմ, սակայն երգչուհին և իր քույրիկը ամուսնացել են և նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձին ընտանիքը և աշխատանքն ասես փոքր ինչ տուժել է այդ հարցում, սակայն ինչպես Սիլվան է նշել մի փոքր ժամանակ անց իրենք կրկին նախկինի նման ակտիվ գործունեություն կսկսեն ծավալել։

Այժմ մնում է շարունակել լսել նրա հիթերը մինչ կլինի նոր աշխատանք։