Առաջին հայացքից իհարկե շատերի համար այս լուսանկարը մի սովորական բան կարող է թվալ։
Սակայն միայն այն մարդիկ կվերհիշեն դրա ողջ հետաքրքրությունը երբ ժամանակին անգամ մեծ ոգևորությամբ իրենց իսկ սեփական ձեռքերով էին պատրաստում այդ ամենն ու շարունակում նաև խաղալ դրանով։

Հատկապես տղա երեխաներն ասես գտնում էին իրենց համար մի փայտի կտոր, որը շատ հաճախ կարող էր լինել նաև ծառից պոկված մի փոքրիկ ճյուղի կտոր և այն իրենց իսկ ձեռքով մշակելուց հետո շարունակում նաև բերել այն տեսքի, որին իրենք էին սպասում։

Ավելին, այդ ամենից նաև կապում էին ռեզին, որպեսզի հետո քարը կարողանային դնել մեջն ու իր նպատակի համար օգտագործել այն։

Երբեմն երեխաների համար այն հետաքրքիր էր թռչուններին խփելու համար, սակայն շատ ժամանակ կարծես չէին հասկանում, որ նրանց վնաս են պատճառում, այլ պարզապես հաճույք էին պատճառում հենց այն պահը, որպեսզի ինքդ տեսնեիր, որ դու կարողացել են խփել նրան։

Սակայն դրանից զատ տղաներն ասես բավականին տարբեր կերպ էին նաև շարունակում դրանով խաղալ։
Ներկայիս սերունդն ասես բավականին դժվար կերպով կարող է հիշել այդ ամենը, քանի որ մերօրյա իրականոթւյան մեջ ասես թե չկան այլևս այնպիսի բաներ, որոնք կարող են հիշեցնել այն հետաքրքրությունը, որն իսկապես կար երեխաների մոտ։