Այսօր ցшվալի լուր է հանրայնացվել: Հայտնի է դարձել, որ մшհացել է բեմադրիչ, տաղանդավոր դերասան Վիգեն Ստեփանյանը: Նա վաթսունութ տարեկան էր և զբաղվում էր ակտիվ մշակութային գործունեությամբ: Նա արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Վիգեն Սարգսյանը նախ սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուրտետում, ապա ուսումնառությունը շարունակել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ սկսելով դերասանական ակտիվ գործունեություն:

Նա խաղացել է ավելի քան հարյուր տարբեր թատրոններում: Վ. Ստեփանյանը նկարահանվել է ավելի քան հիսուն ֆիլմում, հանդես է եկել ավելի քան վաթսուն հեռուստաներկայացումներում:

Վ. Ստեփանյանի հեղինակությամբ բեմադրվել է ավելի քան տասը պիես: Դերասանը զբաղվում էր նաև մանկավարժական գործունեությամբ. դասավանդում էր Մանկավարժական համալսարանում:

Հայտնի է, որ դերասանը մահացել է ուղեղի կաթվածից, իսկ այդ մասին տեղեկություն է հանրայնացրել «Երկիր Մեդիա»-ն: Նշենք, որ դերասանը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում էր ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հավաքներին: