Հայկական մամուլն օրերս շարունակաբար գրում էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հիշատակի օրվա մասին։
Այդ օրն իսկապես տարբեր մարդկանց կյանքում իր հետքն է թողնել։

Շատերն անգամ մինչ այժմ շարունակում են տխրել և կրկին անգամ հիշել նրան։
Օրերս նույնպես Արմեն Աշոտյանն իր միկրոբլոգյան էջում անդրադարձել է առաջին տիկնոջը և կատարել մի գրառում, որում մասնավորապես նշել է․

«Տիեզերքում է այդպես պատահում աստղերի հետ. նրանք մարում են, բայց իրենց արձակած լույսը մարդիկ դեռ երկար են տեսնում։ Հիշատակդ վառ է, Ռիտա Ալեքսանդրովնա ջան…»։

Վերջինիս կատարած ահա այս գրառումն ասես դարձել է նաև լայն քննարկումների առիթ իր հետևորդների կողմից։ Շատերն իսկապես իրենց ափսոսանքի խոսքն են կիսել հրապարակմանը կից և նշել, թե որքան կարևոր և անչափ բարի մարդ կար, ով իր ներկայությամբ կարողանում էր լցնել շատերի դատարկ սրտերը։

Մարդ, ով իր կատարած բարոգործություններով անգամ փոքրիկ նախանձ էր կարողանում առաջացնել, մյուս անվանի անձանց մոտ։