Մեր օրերում համացանցն իսկապես լայն տեղ է զբաղեցնում բոլոր առումներով։
Վիրտուալ տիրույթի միջոցով կարող ենք և սիրվել և ատելի թվալ։ Ոմանք իրենց մատուցում են ինչպես իրենք կցանկանային լինել, իսկ ոմանք էլ պարզապես դիմում ֆոտոշոփի օգնությանը։

Հայ հայտնիներն էլ իհարկե անմասն չեն մնում այդ ամենից։
Օրերս դերասանուհի Սոնա Մաթևոսյանը ևս հայտնվել էր այդ ամենի ուշադրության կենտրոնում։

Վերջինս բավական թեժ բանավեճի էր գնացել իր հետևորդներից մեկի հետ, ինչից հետո, սակայն հրապարակումն անհետացավ համացանցից։

Սոնայի այն լուսանկարը, որն այժմ ներկայացված է նաև Ձեր ուշադրությանը, որում դերասանուհին կողքից է նկարված հետևորդի կարծիքն արտահայտելու առիթ էր եղել պարզապես։

Աղջիկն իր անկեղծ մեկնաբանմամբ էր հանդես եկել լուսանկարին կից՝ մեկնաբանություն դաշտում, ինչն էլ Սոնային զայրացրել էր և վերջիններս սկսել էին մեկնաբանության հատվածում միմյանց վիրավորել, սակայն ժամեր անց մեկնաբանություններն դերասանուհին ջնջեց իր լուսանկարին կից և այժմ այն շարունակում է մնալ իր միկրոբլոգյան էջում Ստորև նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն։