Սիրված երգչուհի Սիրուշոյի շուրջ վերջին ժամանակներում կարող ենք ասել, թե ամենաշատը խոսվեց և այդ ամենը դեռևս կրում է շարունակական բնույթ։
Իր երրորդ բալիկի ծնվելն կարծես հանրության մոտ դարձել է քննարկվելիք թեմաներից մեկը։

Տարբեր առիթներով իհարկե նշել ենք, որ երգչուհին օրեր առաջ տեղափոխվել է ԱՄՆ, որպեսզի բալիկի ծնուդն ընդունեն հենց էնտեղ։
Մինչդեռ այդ ամենն ունեցել է նաև իր հիմնավոր պատճառները։

Երգչուհին քանի որ առողջականին վերաբերող որոշ խնդիրներ է ունեցել դեռևս շատ վաղուց, այս ամենի համար նա գերադասել է Միացյալ Նահանգներում անցկացնել այդ մի քանի օրը, որտեղ առավել քան պրոֆեսիոնալ բժիշկների հսկողության տակ կգտնվի։

Ինչպես օրեր առաջ հասցրեցինք տեղեկացնել, որ բալիկն արդեն առողջ ծնվել է և բավական լավ քաշով, այնուամենայնիվ երգչուհու վիճակը փոքր ինչ լավ չէ։

Ավելին, նա այժմ դեռևս շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Նրանք նշել են, որ երգչուհու մոտ ամեն բան կարգին է և ոչ մի վտանգ չի սպառնում։ Պարզապես այդ պրոցեսն իրենով բարդ է, որը բոլորի դեպքում է լինում և նա պետք է փոքր ինչ ժամանակ լինի բժշկի հսկողության տակ։