Սիրված և պահանջված երգչուհիներից մեկը՝ Սիլվա Հակոբյանը ընտանեկան նոր մի գեղեցիկ նկար է հրապարակավ ցուցադրել, որտեղ պատկերված է իր փոքրիկ գեղեցկուհու՝ փոքրիկ Միլայի հետ։

Ինստագրամի էջում տեղադրած կադրում մայր և դուստր լուսանկարված են Հաղարծին վանական համալիրի՝ «Երազանքի ծառի» ֆոնին։ Մյուս բալիկի ծնունդին սպասող երգչուհին ասես իր կարգավիճակի հետ միասին նաև ընդհանուր ոճն է փոխել։ Ինչպես նկատելի է վերջինիս ընդհանուր տեսքն է լիովին փոփոխվել։

«Երազանքի ծառ», — հրապարակումն կարճ մակագրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ այս շրջանում երգչուհին նաև առավել քան հաճախակի է սկսել նոր հրապարակումներ կատարել, որոնք էլ իր հետևորդների կողմից արժանանում են միայն դրական արձագանքի։

«Եղիր ինքդ քեզնով … մնացած դերերը արդեն զբաղված են»,- հրապարակմանն կից մեկնաբանությունում գրառել է երգչուհին։

Նշենք, որ բոլորովին վերջերս էր, ինչ երգչուհին իր սիրելիին լիովին անակնկալ մատուցեց և գեղեցիկ կերպով նրան հաղորդեց որ իրենք երկրորդ բալիկի են սպասում։ Հենց այդ ամենից հետո էլ կարծես երգչուհու հետևորդների ուշադրությունն դեպի նրա անձը՝ առավել քան շատ է մեծացել։