Սյունիքի լրատվականի կողմից հրապարակվել է մի ձայնագրություն, որում այս անգամ առավել քան հատկանշական իրողություն է հանրային դարձել։
Ձայնագրությունում լսելի է, թե մի խումբ անձինք ինչ կերպ են խոսք տանում և ոչ այնքան սովորական լեքսիկոնով։

Վերջիններս միայն գռեհիկ և փողոցային արտահայտություններով են խոսք տանում։ Ձայնագրությունից պարզ է դառնում թե ինչպես է եզդի հոգևոր ծառայող Շեխ Ռոստամը խոսք տանում մի քանի այլ անձանց հետ և նշում, որպեսզի սեյֆը տանեն, քանի որ դրա մեջ բավական ահռելի գումար կա առկա։

Նա նշել է, որ ինքն իր համար 2000 դոլոր է ուզում էդտեղից, քանի որ ներում կա 100000 դոլոր։
Սյունիքի լրատվականից նշել են, որ այս ձայնագրությունն կատարվել է Ակնալճում։ Հրապարակված տեղեկատվության մեջ մասնավորապես նշվում է․

«Ակնա Լիճ գյուղում գտնվող եզդիական սրբավայրի հոգևորականի կացարանում գտնվող չհրկիզվող պահարանից որպես հոգևորական ծառայող ազգությամբ եզդի Շեխ Ռոստամը ընկերոջը առաջարկում էր հափշտակեն խոշոր չափի գումար, որը ուղղարկվել էր արտերկրում բնակվող եզդիների կողմից՝ օգնություն 44-օրյա պատերազմում կռվող տղաներին»։