«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառով մահացած Ջեմմա Նազարյանն Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից էր:
Այս մասին զանգվածային լրատվամիջոցներին իր խոսքում նշել է Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը։ Վերջինս նաև խնդրել է, որպեսզի իր անունն չհրապարակեն։

61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ և այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։

«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- նշել է նրա համագյուղացին:

Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։ Նշենք, որ մինչ այժմ դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքներն իրականացվել պրոֆեսիոնալ մակարդակով և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն անում են հնարավորինս, որպեսզի կարողանան բոլոր տուժած անձանց դուրս բերել փլատակների տակից։

ԱԻն-ը շարունակում է նաև նոր անուններ և ազգանուններ հրապարակելը և նախանշում, որ այդ ամենն ստույգ լինելուն պես կրկին անգամ թարմացվում են։