Դերասան, երգիչ Արման Նշանյանը շատ մտահոգ մտավորականների նման իր դժգոհության ու քննադատության խոսքն է հնչեցնում ստեղծված իրավիճակի պատճառների հետ կապված։ Նա գրում է․

«Մշակույթը տգետներին թողած՝ աթոռակռիվ են անում, չհասկանալով, որ այդ աթոռը ծառայում է հենց մշակույթի պահպանմանը»: Դրանից հետո Ա․ Նշանյանը բացել է փակագծերը՝ գրելով հետևյալը․

«Տասնյակ տարիներ գալիս-գնում են, բայց մշակույթային ոլորտում, որը ծաղկելու և զարգանալու բոլոր նախադրյալներն ուներ, ոչինչ չի փոխվում։

Հասցեատերերը բոլոր ագահները, տգետներն ու չտեսներն են, ում փոքր ժամանակ ծшղրել են մեծ ականջների համար, ում վրայից հոտ է եկել, բայց մեծանալով ու պաշտոն ստանալով մեկ է շարունակել է հոտ գալ, ում աղջիկները չեն սիրել ու հայրը շատ է ծե ծել։

Եվ ահա նրանք մեծացել և որոշել են ինքնահաստատվել ազգի шրյան ու քրտինքի հաշվին։ Նրանք մի տեսակի են լինում և չեն ունենում հավատք , արժանապատվություն, ոչ էլ սրբություն, իսկ ամենակարևորը քաղաքական դիրքորոշում»։