Պսակադրության արարողությունն ասես յուրաքանչյուր հայկական ավանդական ընտանիքի համար այն կարևոր համարվող իրադարձություններից մեկն է, որին բոլորս ենք նախապատրաստվում։ Իմաստային առումներով իհարկե ամեն բան նույն է, սակայն նախկին և ներկայիս ժամանակներն ասես փոքր ինչ այլ նորամուծություններով են փոխարինվել։

Ոչ միայն հարսի տուն գնալիս, այլ նաև սկեսուր մայրիկի տուն գալիս ամեն բան նոր կերպ է դարձել։
Եթե նախկինում տղայի բնակարանում և բակում մեծ տարածք էին վերցում ու սեղաններ գցում ապա այդ ամենին այժմ փոխարինելու են եկել ռեստորանները։

Ավելին, շատերն անգամ կհիշեն, թե նախկինում ինչպես էին գորգերի վրա բամբակի օգնությամբ գրի առնում երջանկություն նորապսակներին արտահայտությունը և ամուսնական մատանիների նշան անում դրան կից։ Մինչդեռ մեր օրերում անգամ երիտասարդ սերունդը գուցե զարմանա թե ինչ նկատի ունեն։

Այժմ անգամ հարսնացուներն են բավական երկար ժամանակահատված նախապատրաստվում և առանձին պար անգամ բեմադրում, որպեսզի այդ մեկ օրն իրենց համար առավել քան հեքիաթային դառնա։