Ներկայիս սերունդն իհարկե դժվար թե հասցնի վերհիշել այս փոքրիկ երջանկոթւյունը, որքան ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ դեռևս 90-ականներին հենց նման հետաքրքիր խաղերն էին առավել քան ակտուալ համարվում և շատերն հավանաբար կհիշեն, թե որքան խնամքով էին այդ ամենը պահում և փայփայում։

Ավելին, երբ հանկարծ որևէ մեկն անգամ փորձեր դիպչել իրենց իրերին բավական ծանր կարող էին տանել։
Սակայն մեր օրերի երեխաների համար այս ամենն ասես բավական անսովոր կարող է թվալ, քանի որ այժմ այնպիսի գերզարգացված խաղեր են շարունակում ամեն քայլափոխի տեղ գտնել, որոնք նաև արտասովոր կերպով դառնում են նաև երեխաների համար կախվածություն։

Այս լուսանկարում, սակայն միայն ջերմ հուշեր կարելի է գտնել։ Մի փոքր ավագ սերնդի ներկայացուցիչներն հավանաբար կհիշեն, թե որքան ուրախությամբ էին ամեն օր դուրս գալիս բակ և սկսում մինչ արևի մայր մտնելը խաղալ մյուս երեխաների հետ։

Սակայն այդ ամենն ասես ևս կրեց որոշ շարունակական բնույթ, որից հետո ևս դադար եղավ անգամ նման հետաքրքիր կյանքին։

Մեր օրերում ասես երեխաներին այլևս հնարավոր չէ գոհացնել նման խաղերով։ Որոշ դեպքերում անգամ միայն բջջային հեռախոսներն են շարունակում համարվել ամենից լավագույն լուծումը, միայն թե երեխան չլացի կամ կամակորություն չանի։
Իսկ, թե ինչպիսի փոփոխումների կգնանք տարիներ անց՝ դեռևս այնքան էլ պարզ չէ։