Երգչուհի Էմմիի նոր լուքն իսկապես շատ արագ կերպով սկսեց քննարկվել վիրտուալ տիրույթում։
Նրա միկրոբլոգի էջն արագորեն հավատարիմ հետևորդների կողմից արժանանում է ուշադրության ինչի արդյունքում իր կերպարների մասին խոսակցություններն շրջանառվում են վայրկյաններ անց։

Խոսակցություններ են սկսել շրջանառվել, թե երգչուհին ունի իր անձնական ոճաբանը, ով էլ նրան օգնում է առավել քան գեղեցիկ և նրբանկատ կերպով ներկայանալ հանրության ուշադրությանը։

Երգչուհու տարբեր հետևորդներ նրան հարց են հղել այս ամենի մասին, ինչին ի պատասխան նա նշել է, որ կար մի շրջան երբ իրեն կար անձնական դերձակ, ով նաև ինքն էր որոշում, թե երգչուհին որտեղ ինչ հագուստով պետք է ներկայանա։

Սակայն այժմ նա նշել է, որ չունի իր համար հատուկ ոճաբան, ով զբաղվում է իր արտաքին տեսքի վրա, այլ պարզապես տարիների փորձն ու այդչափ շատ համերգներն դարձել են խթան, որպեսզի ինքը ինքնուրույն կերպով կարողանա որոշել իր արտաքին տեսքի հետ կապված բոլոր դետալները։

Իսկ, թե ինչպես է նա այժմ ոճափոխվել՝ կարող եք դիտել նոր լուսանկարներում։